Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարում հանդես կգա հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է Իվանիշվիլիի մամուլի ծառայությունը, համագումարին ներկա կլինի երկրի նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը կդառնա կուսակցության նոր նախագահը:

Նախնական տեղեկություններով՝ էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին կընտրեն կուսակցության գլխավոր քարտուղար, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Կուսակցության գործադիր քարտուղար Արմազ Ախվլադիանիի խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես քաղաքականությունից կհեռանա նոյեմբերի 24-ին, կուսակցության համագումարից հետո: Նա գործունեությունը կծավալի «քաղաքացիական սեկտորում»: