Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնն այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավարտել է Ժնեւում Իրանի ԱԳ նախարար Դավադ Զարիֆի հետ հերթական բանակցությունները եւ շուտով դրանց արդյունքների մասին կտեղեկացնի Իրանի միջուկային ծրագրի հարցով միջազգային միջնորդներից «վեցնյակի» պատվիրակություններին:

«ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը շաբաթ օրվա ընթացքում ինտենսիվ բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ: Էշթոնը պատրաստվում է Իրանի ԱԳ նախարարի հետ իր բանակցությունների արդյունքների մասին զեկուցել«վեցնյակի» երկրների ԱԳ նախարարներին»,-այս մասին Twitter-ում գրել է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: