Վերջին ամիսների ընթացքում Եգիպտոսի անվտանգության ուժերը չեզոքացրել են մի քանի ծայրահեղական խմբավորումներ, որոնք մասնակից են երկրում մի շարք աահաբեկչությունների ու դիվերսիաների: Այդ մասին հայտարարել է Եգիտոսի ՆԳՆ նախարար Մուհամեդ Իբրահիմը:

Մասնավորապես Նաբիլ ալ-Մագրբիի գլխավորած խմբավորումներից մեկում 39 գրոհային էր ընդգրկված: Ընդհատակյա այս ցանցը սերտ հարաբերություններ ուներ Սինայի հյուսիսում գործող ջիհաթական «Անսար Բեյթ ալ-Մադկիս» խմբավորման հետ: Ալ-Մագրիբին, ով նախկինում «Ալ-Ջիհաթ ալ-իսլամի» առաջնորդներից մեկն էր, ցմահ բանտարկության պատիժն էր կրում 1981թ.-ին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության համար ու որին ներում էր շնորհել Եգիպտոսի նախկին ղեկավար Մուհամեդ Մուրսին, որին այս տարի հուլիսին տապալեցին զինվորականները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ծայրահեղականները մտադիր էին հարձակվել ռազմական օբյեկտների, ոստիկանության բաժանմունքների, կառավարական գրասենյակների, ինչպես նաեւ եկեղեցիների վրա: Նրանք իրենց հարձակումները նախապատրաստու էին տոնակատարություններին ընթացքում՝  «հոկտեմբեր 6» - ին, երբ 1973 թ. սկսվել էր արաբա - իսրայելական պատերազմը: Բացի այդ, ահաբեկչական բազաների հետախուզության ժամանակ Կահիրեի հարեւանությամբ հայտնաբերվել էին «սեւ ցուցակներ» քաղաքական, ռազմական եւ հասարակական գործիչների անուններով, տարբեր տեսակի զենքեր, այդ թվում ականանետներ եւ նռնակներ, մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր եւ հատուկ սարքավորումներ: