ԱՄՆ-ի իշխանությունները կիրակի ապասառեցրել են Իրանի 8 մլրդ դոլար չափով ակտիվները Ժնեւում միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալուց հետո, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախկին ղեկավար Ալինակի Համուշիի հայտարարությունը:
«Միջուկային հարցի լուծումն «աստիճանաբար կօգնի կարգավորել Իրանի հարաբերությունները եվրոպական երկրների ու անգամ ԱՄՆ-ի հետ »,- նշել է Համուշին IRNA գործակալությանը տված հարցազրույցում:
Թեհրանի ու «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Ժնեւի բանակցությունների արդյունքում համաձայնության են հասել, որի համաձայն Իրանը կկրճատի միջուկային ծրագրի շրջանակներում աշխատանքները, միջազգային փորձագետներին հնարավորություն կտրամադրվի ավելի հանգամանալի ստուգումներ անցկացնել, իսկ երկրի նկատմամաբ տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























