Ուկրաինան ստացել է Ռուսաստանի համաձայնությունը վերանայել գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի վարչապետ Նիկոյալ Ազարովը ուկրաինական ICTV հեռուստաալիքի եթերում:

«Մենք համառորեն համոզում էինք Ռուսաստանի դաշնությանը վերանայել այդ պայմանագիրը: Այժմ մեծ հաշվով կա խոստում, ու մենք հույս ունենք, որ բանակցությունների ընթացքում կիրականացնենք դա»,- նշել է վարչապետը:Միաժամանակ նա «դատարկ խոսակություն» է անվանել ընդդիմադիր «Բատկովշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի խոսքն այն մասին, որ Ռուսաստանը ԵՄ հետ ասոցոցացման համաձայնագրի կնքումից հրաժարվելու դիմաց ուկրաինական իշխանությանը 20 մլդր դոլար է հատկացրել:«Դա դատարկաբանություն է: Մեզ համար ամենակարեւոր փոխհատուցումն այն առեւտրա-տնտեսական ռեժիմի պահպանումն է, որը մինչ այդ գոյություն ուներ Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Ազարովը:

Նա նաեւ հայտնել է, որ կառավարությունը ճգնաժամի պայմաններում օգնության համար բազմիցս դիմել է ԵՄ-ին Ռուսաստանի եւ Մաքսային միության ճնշման ուժեղացմամբ, ինչպես նաեւ հույս ունենալով, որ ԵՄ-ն կազդի նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի դիրքորոշման մեղմացման վրա:Սակայն, նշել է Ազարովը, ԵՄ-ից ստացվել էր միայն մեկ խոստում, որ յոթ տարվա ընթացքում կտրամադրի մոտ մեկ միլիարդ եվրո է, իսկ ԱՄՀ - ն հաղորդել էր, որ պատրաստ է հիմնադրամի Ուկրաինայի ունեցած պարտքի չափով վարկ տրամադրել՝ մոտ 4 մլրդ դոլար:«Պետք չեն մեզ նման ողորմություններ փոխարենն այն բանի, որ մենք գրեթե կկործանենք մեր տնտեսությունը»,- հայտարարել է ուկրաինացի վարչապետը, հաղորդում է «Պոդրոբնոստի»-ն:Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում Ազարովը հայտնել էր, որ չի վախենում Ուկրաինայի եվրաինտեգրման քաղաքականությանն  աջակցող զանգվածային ցույցերից, բայց խոստանում է, որ կառավարությունը ուշադիր հետեւելու այդ զարգացումներին: Նա հաղորդել է, որ կառավարությունը պետք է ուշադիր հետեւել, թե ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում են այդ ակցիանի կազմակերպության ժամանակ եւ ինչպես են դրանք ֆինանսավորվում:Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Korrespondent.net»-ը, Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ ուկրաինական ընդդիմությունը նոյեմբերի 25-ին առավոտյան ժամը 8 - ից պիկետ է կազմակերպելու կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականը:

Լուցենկոն նաեւ կոչ է արել Եվրոպական հրապարակում հավաքվածներին տուն չգնալ. «Խնդրում ենք մնալ այստեղ: Առաջին գիշերը շատ կարեւոր է, վաղը մենք ամեն ինչ կանենք», - ասել է նախկին նախարարը: Ընդ որում, Եվրոպական հրապարակում արդեն սկսել են վրաններ ամրացնել:Հիշեցենենք, որ նոյեմբերի 24-ի ցերեկը Կիեւի կենտրոնում ավելի քան 100 հազար մարդ մասնակցել է երկրի եվրաօնտեգրացման քաղաքականությանն աջակցող հանրահավաքին: Դրա ավարտին ակտիվիստների մի մասը փորձել ներխուժել կառավարության շենքի կենտրոնական մուտքի մոտ ու բախման մեջ է մտել ոստիկանության հետ: Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու մահակներ, իսկ ակտիվիստները նետել են մի քանի պայթուցիկ փաթեթ ու ծխացող նռնակներ: Բախումների արդյունքում մեկ ոստիկան է տուժել: Ձերբակալությունների մասին ոչինչ չի հաղորդվում: