Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, Մալաթիայի տոնավաճառի մոտակայքից բերման են ենթարկել 60-այա Յուրիկ Մ.-ին, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Մացի այդ, ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, դեկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, բաժին են ներկայացրել 35-ամյա Արմեն Հ.-ին: Նա 2003 թ. ապրիլի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 160 հոդվածի 3-րդ մասի «Բ» կետի մեղադրանքով: