History Channel հեռուստաալիքը Հիսուս Քրիստոսի մասին բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներ է սկսել: Հիսուսը կներկայացվի որպես Էկզորցիտական ունակությունների տեր անձ: Ֆիլմը նրան կներկայացնի 13-30 տարեկան հասակում՝ սարսափ ֆիլմի ձեւաչափով, հայտնում՝ Christian Post-ը:
Ֆիլմի սցենարիստը Սքոթ Քոզարն է, որը հայտնի է «Թեքսասյան սպանդ բենզասղոցով», «Մեքենագործը», «Խելագարները» եւ այլ ֆիլմերից: Նախագծով կզբաղվեն նաեւ սարսափ ժանրում փորձառու պրոդյուսերներ Էլայ Ռոթը եւ Էրիկ Նյումանը:
«Կորսված տարիների» սյուժեն կհիմնվի Աստվածաշնչից քաղված պատմությունների վրա, որոնցում խոսվում է Հիսուսի՝ հիվանդներին առողջացնելու, մարդկանց միջից դեւերին արտաքսելու եւ մեռածներին կենդանացնելու ձիրքի մասին: Նման գործողությունները ֆիլմի հեղինակները Էքզորցիզմի դրսեւորում են համարում, փախանցում է utro.ru-ն՝ վկայակոչելով Deadline-ը:
Ավելի վաղ History Channel-ն «Աստվածաշունչ» («The Bible») անունով սերիալ էր թողարկել, որում անդրադարձել էին Հիսուսի ծննդյան եւ մահվան թեմային ու դրան հաջորդած հարությանը: Նախագծի մեծ հաջողությունը այն որպես լիամետրաժ ֆիլմ վերամշակելու պատճառ էր հանդիսացել:




























