Տարածաշրջանում տապալված Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին խոսող Հզբոլլահի առաջնորդ Սեյիդ Հասան Նասրալահը հայտարարել է, թե Թուրքիան Մերձավոր Արեւելքում այլեւս դերակատարում չունի, իսկ Սիրիայում հարցում անհաջողության է ենթարկվել։
Թուրքական Birgun կայքի փոխանցմամբ՝ Հըզբոլլահի առաջնորդ Սեյիդ Հասան Նասրալան, խոսելով Թուրքիայի արտքաին քաղաքականության անհաջողություններից, ասել է, թե Թուրքիան Իրաքի հետ մեծ խնդիրներ ունի, իսկ Իրանի հետ հարաբերությունները ուր-որ է դադարելու կետին են մոտենում։ «Թուրքիայի սիրիական նախագիծը անհաջողության մատնվեց։ Թուրքիան տարածաշրջանում եւ Եգիպտոսում ի՞նչ դերակատարում ունի։ Թուրքիան արտաքին հարցերում մեծ վնասներ է կրել»,-ասել է Նասրալահը։




























