Վրացի երկու օրենքով գողեր Գիզո Կարդավան ու Մամուկա Չկադուան Ռուսաստանից Վրաստան են արտաքսվել, հաղորդել է Ռուսաստանի ՆԳՆ-ն: Ոստիկանները նրանց ուղեկցել են մինչեւ Մոսկվա-Թբիլիսի ավիաչվերթն իրականացնող օդանավը: Հիշեցնենք, որ վերոհիշյալ անձանց ձերբակալել էին հերթական «գողական հավաքի» ժամանակ:

Մինչ այդ հաղորդվում էր, որ Գիզո Կարդավան ավազակախմբի ղեկավար էր, որը զբաղվել է բնակարանային կողոպուտներով:

Ինչ վերաբերում է Չկադուային, ապա իրավապահների տվյալներով՝ նա կառավարել է մայրաքաղաքայինու տարածաշրջանային հանցավոր խմբավորումների քրեական եկամուտները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: