Խորհրդարանի ու կառավարության աշխատակիցները դժվարությամբ են կարողացել աշխատանքի գնալ: Նախագահի աշխատակազմի աշխատակիցները իրենց աշխատավայր են հասել այլ ուղիներով:
Կիեւի քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարել են, որ լիովին վերահսկում են քաղաքի հաղորդակցումը՝ չնայած որ քաղաքապետարանի շենքը գրավել են ապստամբները:
Կիեւի կենտրոնում գտնվող կաավարական թաղամասում, որտեղ գտնվում են կառավարության, խորհրդարանի ու նախագահի աշխատակազմի շենքերը պահպանում են ոստիկանները:
Անկախության հարապարակում, որտեղ գտնվում է եվրաինտեգրման կողմնակիցների հիմնական ճամբարը, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տեղեկություններով կա մոտ երկու հազար մարդ:
Այսօր նախատեսվող Գերագույն Ռադայի նիստը չի կայացել, քանի որ նիստերի դահլիճում պատգամավորների մեծամասնություն չի գրանցվել: Առավոտից ընդդիմադիր խմբակցությունները արգելափակել են խորհրդարանի ամբիոնը՝ դրանից կախելով պետական դրոշը: Ընդդիմությունը պահանջում է Ազարովի կառավարության լուծարումն ու Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումը, ինչպես նաեւ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացում:



























