Ստեղծված իրավիճակում միակ ելքը իշխանափոխությունն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասուլիսի ժամանակ նշել է նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Նա նշել է, որ Հայաստանի ներսում լուրջ խնդիրներ կան սոցիալական ծանր վիճակի եւ իշխանության նկատմամբ վստահության կորստի պատճառով: Հասարակության բոլոր շերտերը, բացի մի քանի հոգուց, դժգոհ են: Դժգոհ են պետաշխատողները, ոստիկանները, գործարարները, շարքային քաղաքացիները:
Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ պարտադիր կուտակային համակարգի դեմ պետք է հանդես գան հասարակության բոլոր շերտերը:
Հարցին՝ ով կարող է գլխավորել ժողովրդին, Արամ Հարությունյանը պատասխանել է, որ այժմ ժողովրդին առաջնորդ պետք չէ: Առաջնորդը կհայտնվի պայքարի պահին: Կարեւորն այն է, որ ժողովուրդը հավաքվի, իսկ առաջներդի հայտնվելն այժմ կտանի ընդդիմության պառակտմանը: Հարությունյանը նաեւ հայտնել է, որ եթե չորրորդ նախագահը Սերժ Սարգսյանի իրավահաջորդը լինի, երկրում իրադրությունը կվատթարանա:
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ներկա իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, ընդ որում՝ այն, նրա կարծիքով, կընթանա առանց ցնցումների, քանի որ իշխող ուշը ոչ մի ռեսուրս չունի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























