Եթե Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից, ապա Միացյալ թագավորության դրոշը կարող է փոփոխությունների ենթարկվել: Բրիտանական վեկսիլոգիական ինստիտուտը դիտարկում է իր աշխատակիցների ու հասարակ բրիտանացիների մի շարք առաջարկություններ:
Այդ հարցը դիտարկվում է, քանի որ 2014-ին անցկացվելիք հանրաքվեի արդյունքում որոշում կկայացվի Շոտլանդիայի՝ Միացյալ թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ:
Վեկսիլոգիական ինստիտուտի անցակցրած վերջին հարցման տվյալներով՝ բրիտանացիների 65 տոկոսը կարծում են, որ բրիտանական դրոշը փոփոխվել է: Նրանք կարծում են, որ պետք է դրոշից հեռացնել շոտլանդական սիմվոլիկան: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով BBC-ն:



























