2013 թ. դեկտեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումը՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի գործողությունները ոչ իրավական ճանաչելու մասին հայցադիմումի վերաբերյալ:
Ինչպես արդեն տեղեկացրել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգասյանի գործողությունները ուղղված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ներկայացված հայցը վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ համաձայն որի հայցը ենթական չէ վարչական դատարանի քննությանը, ինչպես նաեւ վկայակոչելով ՀՀ նախագահին ՀՀ սահմանադրությամբ տրված լիազորություններն ու իրավունքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարան:





























