Հիմնի հնչյունների ներքո Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին, ժամը 18-ին ավարտեց աշնանային նստաշրջանը: Թվով սա 2012թ. գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանն էր:
Նշենք, որ Ազգային Ժողովում ներկայացված են 6 քաղաքական ուժեր՝ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴաշնակցություն, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրես դաշինքը:
Իր ելույթում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ արդյունավետ աշխատանքի համար, նաեւ լրագրողներին՝ ԱԺ գործունեությունը լուսաբանելու համար:




























