ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳՆԽ 20-րդ նիստում՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը անդրադարձել է նաեւ չկարգավորված հակամարտություններին: «Եկեք կրկնապատկենք մեր ջանքերը Վրաստանին եւ Մոլդովային օգնելու, նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,- ասել է նա:
Նուլանդը նաեւ կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ երկխոսության վերականգնմանը:




























