Բնակարանային պայմանների բացակայությունը, խմելու եւ ոռոգման ջրի սահմանափակ հասանելիությունը, կեղտաջրերը, դպրոցների, աշխատավայրի ու հիվանդանոցների հեռավորության վրա գտնվելը. սրանք մի քանիսն են այն խնդիրներից, որոնք առանձնացված են Հարավային Կովկասում արտագաղթի խնդիրների լուծման ԵՄ նախագծի շրջանակներում:

Ինչպես գրում է Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնի կայքը, «Էկոմիգրացիա. Երկխոսություն ու համագործակցություն Հարավային Կովկասի երկրներում հանուն լավ կյանքի» նախագիծն իրականացվում է կովկասյան բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցի կողմից, Հարավային Կովկասի երեք երկրներում ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Նախագիծն ուղղված է Հարավային Կովկասի երկրներում արտագաղթի խնդիրների լուծման համակարգային բարեփոխումների աջակցությանը՝ քաղաքացիական հասարակության օբյեկտների ներուժի ամրացման ու ազգային եւ տարածաշրջանային մակարդակում երկխոսության ընդլայնման եղանակով:

Նշենք, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում նախագիծը նոյեմբերին անցկացրել է տեղական ղեկավարող կեմիտեի առաջին նիստը: Հանդիպման ընթացքում նախագծի թիմը ներկայացրել է իր նպատակները, խնդիրներն ու ծրագրվող միջոցառումները,ինչպես նաեւ քննարկել է Հայաստանում արտագաղթի վերաբերյալ հաշվետվությունը: