«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ նույնասեռականների ամուսնություն տեղի է ունենում նաեւ Հայաստանում։ Այդպիսի մի դեպք հայտնի է դարձել «ՀԺ»-ին։ Տղաների այս զույգը փոքր հարսանիքից հետո այժմ միասին է ապրում՝ նրանցից մեկի ծնողների հետ։
Ամուսնությունը պաշտոնապես չեն գրանցել՝ միայն մոմ են վառել, որպեսզի երջանիկ լինեն։ Փաստին համակերպվել են երիտասարդների ծնողները։
Երեւանի «ամենաքյառթու» թաղամասերից մեկում բնակվող այս ընտանիքի հետ, սակայն, լուրջ խնդիրներ ունեն հարեւանները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում