Թուրքիայի հյուսիսարեւմտյան Զոնգուլդակ նահանգի տարբեր ածխահանքերում դժբախտ պատահարների հետեւանքով չորս մարդ է զոհվել:
Երեք բանվոր զոհվել է լիցենզիա չունեցող ածխահանքում՝գազի արտահոսքի պատճառով: Ավելին, հանքի շահագործումն արգելված է եղել: Բանվորները հանք են իջել դրա սեփականատիրոջ հրահանգով, որը բանտում պատիժ է կրում պետական գույքը փչացնելու մեղադրանքով:
Մեկ հանքափոր էլ զոհվել, եւս մեկը վիրավորվել է այլ հանքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով, հայտնում է Hurriyet-ը:




























