25-ամյա Ստեփան Ս.-ն դեկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, դիմել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին եւ հայտնել, որ նոյեմբերի 28-ին, ժամը 20.20-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ եւ «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ավտոկանգառում անհայտ պայմաններում կորցրել իր մի ուղեբեռը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ճամպրուկը գողացել է 1990 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը դեկտեմբերի 4-ին, ժամը 23.50-ին, իր տնից բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: