Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.10-ին,  ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել  1980 թ. ծնված Գրիգոր Գ.-ն եւ հաղորդում  տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Վաղարշապատի Մաշտոցի փողոցում ոմն Հրաչ, զանգահարելու պատրվակով, իրենից խնդրել է իր բջջային հեռախոսը, սակայն բացահայտ հափշտակել է եւ դիմել փախուստի` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրաչը  1976 թ. ծնված, նախկինում դատված Հրաչյա Մ.-ն է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 19.30-ին, Հրաչյա Մ.-ն իր տնից բերման է ենթարկվել բաժին, որտեղ  նրա մոտ հայտնաբերվել է հափշտակված հեռախոսը:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: