Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի դիտարկմանն է ներկայացրել  կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցը:

Պատճառը «պետական գաղտնիքի տարբեր տեսակների պահպանման մասին» օրինագիծն է:  Այն կարող է երկրի կյանքի լայն ոլորտներ ընդգրկել, օրինակ՝ ռազմական համաձայնագրեր կամ ատոմային էներգետիկայի հարցեր:

Չնայած բողոքներին, օրինագիծը հաստատվել է ստորին պալատում եւ ուղարկվել վերին պալատ:

Օրինագիծը որոշակի գաղտնիքների հրապարակման համար պաշտոնյաներին տասը տարվա ազատազրկում է նախատեսում. օրինակ՝ պաշտպանության, արտաքին քաղաքականության, հակալրտեսական եւ հակաահաբեկչական բնագավառներին վերաբերող: Ըստ բողոքողների՝ պետական պաշտոնյայի հետ ցանկացած հարցազրույց կարող է որակավորվել որպես պետական գաղտնիքի հրապարակում:

Տեղեկության հրապարակման արգելքը պահպանվում է հինգ տարվա ընթացքում, բայց կարող է երկարացվել մինչեւ 30 տարվա, որոշակի տեղեկությունների համար՝ նաեւ 60, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: