Փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ու նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածուներն են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ NBC հեռուստաալիքի եթերում, փոխանցում է  NEWSru.com-ը:

Օբաման ենթադրում է, որ երկու քաղաքական գործիչներն էլ մեծ հնարավորություններ ունեն հաղթելու 2016-ին կայանալիք նախագահական ընտրություններում՝ միաժամանակ ընդգծելով, որ չի կարող նախապատվությունը տալ նրանցից եւ ոչ մեկին:

Օբաման նշել է, որ երկուսն էլ ունեն նախագահ դառնալու համար բոլոր անհրաժեշտ որակները: Օբաման Բայդենի մասին ասել է, որ նա ԱՄՆ պատմության մեջ կմտնի որպես «պատմության լավագույն փոխնախագահներից մեկը»: Քլինթոնի մասին Օբաման ասել է, որ նա ԱՄՆ պատմության «լավագույն պետքարտուղարներից է»: