Կատալոնիայի ինքնավար մարզի մայրաքաղաք Բարսելոնայում, որի իշխանությունները պայքարում են Իսպանիայից անկախանալու համար, մոտ 30 հազար մարդ մասնակցել է հանրահավաքի՝ ի պաշտպանություն երկրի տարածքային ամբողջականության պահպանման: Ակցիան նվիրված էր ազգային սահմանադրության 35-ամյակին:

Բարսելոնում տեղի ունեցած բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր «Մենք Կատալոնիան ենք, մենք Իսպանիան ենք» հասարակական հարթակի կողմից, անցկացվել է «Միասին հանուն ժողովրդավարական ու բազմակարծիք ապագայի» կոչի ներքո: Մասնակցել են Կատալոնիայի ազգային կուսակցության, «Քաղաքացիներ» կուսակցության, «Միություն, զարգացում եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարները, որոնք դեմ եմ կատալոնացի ազգայնականներին, ովքեր պայքարում են Իսպանիայի այս շրջանի ինքնիշխանության համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երբ ցուցարարները դուրս են եկել կատալոնական կառավարության շենքի առաջ, նրանք սկսել են կոչեր հնչեցնել՝ «Մի խաբեք մեզ, Կատալոնիան Իսպանիա է»: