Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Հյունդայի» մակնիշի (վարորդ՝ 25-ամյա Սամվել Ա.) եւ «Լադա 015» մակնիշի 11 LS 740 համարանիշի (վարորդ՝ Մանվել Բ.) ավտոմեքենաները, ինչից «Լադա» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Հրդեհը մարվել է ժամը 03.31-ին:
Բախումից հետո «Հյունդայի»-ն, որը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում, ընդհարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության մուտքի դռանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























