Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին, դեկտեմբերի 6-ին, ժամը 22:40-ի սահմաններում ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան - Գյումրի ավտոճանապարհի 2–րդ կմ-ին «ՄԱՆ» մակնիշի 958 LL 36 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ Ն.Բաղբեյան) արգելական համակարգի խափանման հետեւանքով ծխացել են բեռնատարի հետնամասի 2 անիվները:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ:




























