Ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 6-ի, ժամը 22:30-ին, Վ. Սարգսյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շինհրապարակից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 39-ամյա Արթուր Զ.-ին եւ 41-ամյա Արտավազդ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 21.45-ի սահմաններում Արթուր Զ.-ն նախապես համաձայնության գալով Արտավազդ Ա.-ի եւ ոմն Իշխանի հետ, նշված շինհրապարակից փորձել են գողանալ 4 մետրանոց 100 ամրան:

Ձեռնարկվում են միջոցառումներ Իշխանի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: