Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում նորապսակները անշարժ գույքով զբաղվող կայքում հայտարարության օգնությամբ իրենց մոտ են կանչել մի տղամարդու եւ սպանել նրան, որովհետեւ «ցանկացել են դա միասին անել», հաղորդում է Associated Press-ը:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ զույգը նախապես մանրամասն պլանավորել է սպանությունը: Երբ տղամարդը մտել է նորապսակների բնակարան, ամուսինն սկսել է նրան խեղդել պարանով, իսկ այդ ընթացքում կինը դանակով հարվածներ է հասցրել: Ավելի ուշ զոհի մարմինը հայտնաբերվել է խաչմերուկում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ներկայումս 22-ամյա Էլիթ Բարբուրին եւ նրա 18-ամյա կնոջը՝ Միրանդային, սպանության մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանները հավելել են, որ զույգն ամուսնացել է երեք շաբաթ առաջ եւ տեղափոխվել Հյուսիսային Քարոլինայի Սանբերի քաղաք: