Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին դեկտեմբերի 6-ին հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա Մխիթար Ե.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Սիսակյան փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Մխիթար Ե.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 43-ամյա Արտակ Ս.-ն, որը բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























