Հյուսիսարեւմտյան չինական Շենսի նահանգում պայթյունի հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս 14-ը վիրավոր են: Այդ մասին հաղորդել են տեղական իշխանությունները:

Միջադեպը տեղի է ունեցել Հեյ Նյուվո գյուղում, ուրբաթ օրը տեղական ժամանակով ժամը 18:00-ին: Չինական իրավապահ մարմինների կողմից կազմակերպված հետաքննության ընթացքում հարուցվել է քրեական գործ: Չինական ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի վայրում զոհված Լյու Դեչժանը համագյուղացիների հետ հանդիպման բերել էր պայթուցիկ սարք, որտեղ էլ այն գործի է դրել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: