Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամոդովը դեկտեմբերի 12-ին նշվող ազգային տոնի՝ Չեզոքության օրվա առթիվ 630 մարդու ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։
Փաստաթղթի համաձայն՝ համաներմամբ ազատվածները, բացի բանտարկությունից, ազատվել են նաեւ հավելյալ պատժից՝ որեւէ տեղանքում պարտադրաբար բնակվելուց, գրում է «Ինտերֆաքսը»։
Նախագահն իրավապահներին կարգադրել է այնպես անել, որպեսզի տոնի օրը համաներում ստացածներն արդեն վերադարձած լինեն իրենց ընտանիքների մոտ։



























