Անցյալ ուրբաթ Սոչիում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը հանդիպման ժամանակ չեն քննարկել Մաքսային միությանն՝ Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը, հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը Մաքսայի միությանը չի քննարկվել»,- հայտնել է Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Պուտինն ու Յանուկովիչը նաեւ դիտարկել են ֆինանսավարկային ոլորտում երկկողման համագործակցության ընթացիկ դրությունն ու հեռանկարները»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով՝ «բոլոր այդ թեմաներով բանակցություններն առաջիկայում տեղի կունենան փորձագետների մակարդակում»:

Ավելի վաղ The Economist ամսագրի խմբագիր Էդուարդ Լուկասը Twitter-ի իր էջում. Վկայակոչելով տեղեկացված աղբյուրին, հաղորդել է, որ Սոչիում դեկտեմբերի 6-ին Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը հանդիպման ժամանակ համաձայնություն է կայացել Ուկրաինայի Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ: