Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Հաքքարի նահանգում PKK-ի զինյալների գերեզմանների քանդման դեմ բողոքի ակցիա անող քուրդ ցուցարարների վրա ոստիկանները կրակ են բացել՝ սպանելով 2 հոգու։
Ինչպես տեղեկացնում է քրդական Firat-ը, Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի լեռնային հատվածում գտնվող PKK-ի 8 զինյալների գերեզմանների ավերման փաստի հետ կապված բնակչությունը դեկտեմբերի 6-ին ավերված գերեզմանների մոտ ծաղիկներ է դրել եւ հանդես եկել թուրքական իշխանություններին քննադատող հայտարարություններով։
Ցուցարարներ շուրջ հավաքվածը ոստիկանները առանց զգուշացնելու սկսել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ օգտագործել։ Ցուցարարներն էլ սկսել են քարերով հարվածել ոստիկաններին։ Բախումների ժամանակ ոստիկանները կրակ են բացել բացել ցուցարարների ուղղությամբ, որի հետեւանքով սպանվել են ն 35 եւ 34 տարեկան 2 տղամարդ։




























