Ուկրանիայի մերժումը ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր մռայլ տրամադրություններ առաջացրել Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին: Այդ մասին գրում է Վաշինգթոնում շտաբ բնակարան ունեցող Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի(American Foreign Policy Council) ավագ գիտաշխատող Ուեյն Մերին «Ուկրաինան մերժեց Եվրոպային, բայց չկա չարիք, առանց բարիքի» հոդվածում, որը հրապարակվել է www.inosmi.ru կայքում:

Վերլուծության հեղինակը մանրամասն դիտարկում է իրավիճակի պատճառներն ու հետեւանքները, երբ Ուկրաինան ու Հայաստանը չարդարացրեցին ԵՄ հույսերը եւ Վիլնյուսի գագաթաժողովում չկնքվեց(Ուկրաինայի հետ) եւ չվավերացվեց(Հայաստանի հետ) ասոցացաման համաձայնագիրը:Նրա կարծիքով՝ երկու պատճառ կա, թե ինչու վեց տարվա բանակցություններից հետո Կիեւն ի վերջո Վիլնյուսի գագաթաժողովում  Բրյուսելում համաձայնագիր չկնքեց: Առաջինն ու ամենաակնհայտը Մոսկվայի հզոր ազդեցությունն էր Ուկրաինայում, այն է ՝ խոչընդոտել համձաձայնագրի կնքմանը:  Սակայն ավելի որոշակիացված էր այն, որ իշխող վերնախավը չցանկացավ հարմարվել Եվրամիության չափանիշներին: Ուկրաինայի արեւմտյան հատվածը շատ է ցանկանում միանալ «Եվրոպային»: Սակայն դա բավական չէ:

Վիկտոր Յանուկովիչի ռեժիմը բավական ուժեղ է ու բավական լեգիտիմ(առայժմ), որպեսզի հետեւի «երրորդ գծին»՝ ընդլայնելոբ տնտեսական կապերն ինչպես Եվրոպայի,այնպես էլ Ռուսաստանի հետ: Սրանում էլ կայանում է խնդրի էությունը: 20 տարվա ընթացքում անկախ Ուկրաինան հույս ուներ, պահանջում էր ու բավական հաճախ ձեռք էր բերում հատուկ կրգավիճակւ, որը թույլ էլ տալիս օգտվել աշխարհագրական դիրքից:  Սակայն միաժամանակ նա խաղում էր խաղի սեփական կանոններով: Վաշինգթոնի գլխավորությամբ Արեւմուտքի երկրները հույս էին ներշնչոմ ուկրաինացի քաղաքական գործիչների մոտ, որ իրենց երկիրը կարող է մշտապես երկու աթոռի վրա նստել՝ շահելով երկակի կողմնորոշումից ու չբարեփոխվելով նույնիսկ ռուսական չափանիշներով, առավել եւս արեւմտյան: Բանակցությունների ընթացքում Բրյուսելը կաշվից դուրս էր գալիս՝ Ուկրաինային դրդելով համաձայնագրի կնքման: Սակայն Վարշավայի ու Ստոկհոլմի ճնմամբ Եվրոպայի թույլ տված սխալը  կայանում էր նրանում, որ նա Ուկրաինային վերաբերում էր որպես «եվրոպական» երկիր, որն ուղղելու ենթակա մի քանի ձեւակերպումներ ունի: Այդ կերպ նա վատ ծառայություն մատուցեց Ուկրաինայի ժողովրդին:

Սա ԵՄ հնագույն ու տխրահռչակ սովորույթն է՝ չպնդել այն երկրներին իր չափանիշները, որոնք ինչպես անդամության, այնպես էլ ասոցացման թեկնածուներ են:ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը, որի մեջ են մտնում Բելառուսը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, չէր  կարող լուրջ խնդիրների չբախվել՝ կապված հենց այդ երկրների ու Մոսկվայի քաղաքական մշակույթի հետ, որը չի ողջունում իր «մերձավոր արտասահմանի» անցումն արեւմուտք, ինչպես որ չի ողջունում Կենտրոնական Ասիայի մերձեցումը Չինաստանի հետ:Այնուհետեւ հեղինակն անցնում է Հայաստանին եւ առնվազն տարօրինակ հայտարարություն կատարում. «Հայաստանը Վիլնյուս չժամանեց», - թե ինչ հիմքով է վերլուծաբանը է նման հայտարարություն անում, պարզ չէ, քանի որ Վիլնյուսի գագաթաժողովին ներկա էր երկրի նախագահը: «Բայց ի՞նչ արեց Պուտինն իր հայ գործընկերոջ հետ: Նա պարզապես ոչնչացրեց Հայաստանի այն թվացյալ  անկախությունը, որից Սերժ Սարգսյանն ու նրան նախորդողները գործնականում վաղուց արդեն հրաժարվել են:

Հայաստանի ղեկավարող վերնախավն ուներ այլընտրանք, հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում, սակայն որոշեց չօգտվել դրանից ու դիտավորյալ երկիրը կանգնեցրեց ռուսական փակուղու առաջ՝ համարելով, որ ցանկացած կերպով կարող է շահարկել իր հովանավորին: Սակայն ամեն անգամ, երբ Մոսկվան Հայաստանին ջրի երես է դուրս բերում, նրա կախվածությունը Ռուսաստանից ողջ աշխարհի համար ակնհայտ է դառնում»,- հայտարարում է վերլուծաբանը՝ այդ կերպ ցույց տալով, որ բոլորովին չի տիրապետում հայ-թուրքական հարաբերություններում տիրող իրավիճակին: Ելնելով թվարկվածից՝ հարց է ծագում, ինչ տվյալների հիման վրա են կառուցվում նմանատիպ վերլուծական նյութերը եւ անպատասխանատու մեղադրանքներ ներկայացվում: