Աշխարհում եւս մեկ ակցիա է կազմակերպվել՝ ի աջակցություն ուկրաինացիների, որոնք հանրահավաքներ են անցկացնում եվրոինտերգրման համար: Այս անգամ Ուկրաինայի դրոշի գույներով վառվել է ԱՄՆ-ն ու Կանադան իրար կապող կամուրջը: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով ուկրաինական սփյուռքի VIDIA մեդիա-պորտալը:

«Peace Bridge-ը Նյու Յորքի նահանգի Բաֆալո քաղաքի եւ Կանադայի Օնթարիո նահանգի Ֆորտ Էլի քաղաքի միջեւ, ամբողջությամբ դեղին ու երկնագույն է դարձել»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լեհական Կելցե քաղաքում դեղին-երկնագույն դրոշներով զարդարել էին քաղաքի կենտրոնական փողոցն ու հրապարակը: Վրոցլավում նույնկերպ զարդարել էին ստադիոնը, իսկ Վարշավայում՝ ամենաբարձր շենքը՝ Մշակույթի եւ սպորտի պալատը: