ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարները ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը:
Հայտարարությունում նշվում է, որ ԱԳ նախարարները ողջունում են համատեղ հայտարարությունը եւ կողմերի համաձայնությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը ԼՂ խնդրի արդար եւ խաղաղ կարգավորման հասնելու համար:
Նրանք նաեւ կողմերին կոչ են արել քննարկելի միջոցները, որոնք թույլ կտան նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում:




























