Ամերիկյան Ֆլորիդա նահանգում Օքիչոբի քաղաքի ոստիկանապետի գրասենյակի խուզարկուները փորձում են պարզել կին խաբեբայի անձը, ով ձեռքի վրա գուշակություններ է անում, իսկ թիրախում հիմնականում լատինաամերիկյան համայնքի ներկայացուցիչներն են: Այդ մասին գրում է Newszap.com կայքը: Խուզակու Թեդ Վան Դեմանը հաղորդել է, որ այդ  գուշակը պատասխանատու է անցյալ հանգստյան օրերին ոչինչի չկասկածող մի կնոջից կանխիկ ավելի քան 1000 դոլարի գողության համար:

Խուզարկուի խոսքով՝ իրեն հաղորդեկ էին, որ կինը հանդես է գալիս որպես լատինաամերիկուհի, սակայն, հնարավոր է, որ հայ է կամ ռումինացի: «Իսկ երկու հոգի էլ հայտնեցին, որ իրենց կարծիքով գնչու է,- նշել է խուզարրկու Վան Դեմանը:- Նա այստեղ է եկել մոտ մեկ ամիս առաջ ու պտտվում է այն շինությունների կողքին, որտեղ հաճախ լատինաամերիկացիներ են լինում ու առաջարկում է ձեռքի գուշակություններ անել»:

Խուզարկուն հավելել է. «Զոհը հայտնել է, որ գուշակը խոսում է իսպաներեն, սակայն տարօրինակ ակցենտ ունի: Սակայն նա վստահ չէ, քանի որ խաբեբային մի քանի անգամ նկատել են տարբեր հաստատություններում, որոնք լատինաամերիկացիներ են այցելում: Նրա թիրախում , ինչպես երեւում է, լատինաամերիկացիներն են»,-նշել է խուզարկուն: