Վոլգոգրադի մարզային դատարանը վճիռ է կայացրել  Դզերժինսկի շրջանում երկու գործարարների սպանության գործով վերջին մեղադրյալի նկատմամբ: Հանցագործությունը տեղի էր ունեցել 2010թ.-ին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պարզվում է, որ կոնֆլիկտի մասնակիցները Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր ոչ մի կերպ չեն կարողացել կիսել իշխանությունը  շուկայում: Տղամարդիկ երեկոյան հանդիպել են մեծածախ բազայում: Ռամիզ եւ Մամեդ Չոփսիեւներ եղբայրներն իրենց մոտ զենք են ունեցել, որը նրանք սառնասրտությամբ կիրառել են՝ կրակելով երկու  հակառակորդների վրա:

Հետաքննությունը հաստատել է, որ Ռամիզ Չոփսիեւն ու նրա եղբայր Մամեդը կրակել են 9 մմ տրամաչափի ինքնաշեն զենքից մեքենայի վրա, որում գտնվել է Շամիլ Ասդիեւը: Այնուհետ Ռամիզ եւ Մամեդ եղբայրները փախուստի են դիմել: Նույն օրը երեկոյան սպանված է հայտնաբերվել Շամիլի եղբայր Մուրադ Ասդիեւը:

Մ. Չոփսիեւի նկատմամբ վճիռը կայացրել էին դեռ 2012թ.-ին, բողոքարկել այն նա այդպես էլ չէր կարողացել: Այն ժամանակ դատարանը նրան դատապարտել էր ծանր ռեժիմի 13 տարի 9 ամիս ազատազրկման: Իսկ ահա Ռամիզին հաջողվել էր այն ժամանակ փախուստի դիմել: Չոփսիեւին փնտրում էին մոտ 2 տարի:

Նրա նկատմամբ դատը կայացել էր 2013թ.-ի դեկտեմբերի սկզբին: Դատարանում Ռամիզ Չոփսիեւն այդպես էլ իրեն մեղավոր չի ճանաչել: Սակայն երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել, սակայն նշել են, որ հնարավոր են մեղմացուցիչ հանգամանքներ:

Վոլգոգրադի մարզային դատարանը նրան դատապարտել էր ընդհանուր ռեժիմի 13 տարի 9 ամիս ազատազրկման՝ ազատության 1 տարի սահմանափակմամբ: