Եվրախորհրդարանը հաջորդ շաբաթ նախատեսում է ՈՒկրաինայի վերաբերյալ բանաձեւ ընդունել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Կիեւում հայտարարել է ԵԺԿ միջազգային հարցերով խմբի համակարգող Խոսե Իգնասիո Սալաֆրանկան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Արհմիությունների տանը կայացած ասուլիսում, որը զբաղեցրել է ազգային դիմադրության ընդդիմադիր շտաբը, նա կրկնել է եվրոպական պատգամավորների համերաշխությունը ուկրաինացի ժողովրդին եւ նրա եվրոպական ընտրությանը: «Մենք ուզում ենք ասել, որ Ուկրաինայի քաղաքացիները մենակ չեն: Միլիոնավոր մարդիկ աջակցում են Ուկրաինայի եվրոպական հեռանկարին, եւ մենք նույնպես ցանկություն ունենք ստորագրել դրա տակ: Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանը բանաձեւ կընդունի Ուկրաինայի վերաբերյալ»,-ասել է Սալաֆրանկան: