«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդն ունի 7 անդամ, ովքեր են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը, Լենա Նազարյանը: Այս մասին հաղորդել է Newsbook.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները:
Նշենք, որ վերանշյալ անձինք չեն ցանկանում մեկնաբանել հրապարակված տեղեկությունը, ինչպես օրինակ Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել այն:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագիրը», որը նոր քաղաքական միավորման հիմնարար փաստաթուղթ է: Համապատասխան նախաձեռնությունը ասուլիսով հանդես կգա դեկտեմբերի 9-ին, իսկ թե ովքեր են խորհրդի անդամները, առայժմ գաղտնի է պահվում։





























