Մոսկվայի ռեստորաններից մեկում ծեծի են ենթարկել Պետդումայի ՌԴԿԿ խմբակցության պատգամավոր Դենիս Վորոնենկովին։ Այս մասին ազգընտիրն ինքն է պատմել։
Կոնֆլիկտն անցած գիշեր է տեղի ունեցել։ Վորոնենկովն իրեն ծեծողի հետ ծանոթ է եղել։ Պատգամավորն արդեն դիմել է իրավապահ մարմիններ։
Դեպքը կատարվել է Պետրովկա փողոցի 6 հասցեի ռեստորանում, մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է ՆՏՎ-ն։
Հիշեցնենք, երեքշաբթի օրն էլ երկու պատգամավորներ իրար քաշքշել էին հենց Պետդումայի շենքում։




























