Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 14.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի Միրաքյան փողոցի 3 բնակիցներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ, մասնավորապես, հիվանդանոց են տեղափոխվել 70-ամյա Ղ. Մ.-ն, 34-ամյա Լ. Հ.-ն, իսկ 11-ամյա Ա. Մ.-ն՝ «Մուրացան» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























