Երեւանի Վարդանանց փողոցում գտվող շինանյութի կրպակում, դեկտեմբերի 8-ի երեկոյան հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս. Վրացյան փողոցի թիվ 69 հասցեում գտնվող «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ին պատկանող պահակատանը (վագոն-տնակ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել` 21.18-ին: Այրվել է վագոն-տնակի փայտյա ներքին երեսպատումը, գույքն ամբողջությամբ (27 քմ) եւ հարեւանությամբ տեղակայված Ա. Ս.-ին պատկանող առեւտրի կրպակի տանիքի կախովի առաստաղը (7 քմ):




























