Վենեսուելայում սոցիալիստական կուսակցությունը հաղթել է տարածաշրջանային ընտրություններում: Վենեսուելայի իշխող սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի ութին կայացած երկրի քաղաքապետերի ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը:

Պաշտոնական տվյալներով՝ սոցիալիստները հաղթել են 337 բնակավայրերից 196-ում, իսկ ընդդիմադիր կոալիցիան՝ 53-ում, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը: