Ճապոնիայի գահաժառանգ արքայազնի տիկինը՝ արքայադուստր Մասակոն, տոնում է իր 50-ամյա հոբեյանը: Թեեւ Մասակոն արդեն տասը տարուց ավելի տառապում է քրոնիկ դեպրեսիայով եւ մինչեւ վերջերս կայսերական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականություններ չէր կատարում, արքայադուստրը փորձում է ակտիվ կենսակերպ վարել: Իր հոբեյանը նա տոնելու է ընտանիքի շրջանում:

Մասակոն հանրահայտ ճապոնացի դիվանագետ Հիսասի Օվադայի դուստրն է, ով ժամանակին զբաղեցրել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ղեկավարի պաշտոնը: Մասակոյի եւ արքայազնի ամուսնությունը կայացել է 1993-ին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: