Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.03-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.20-ի սահմաններում թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւանի Կիլիկիայի 5-րդ փողոցի բնակիչներից մեկը՝ 3-ամյա Ա. Խ.-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:




























