Ոստիկանությունը սկսել է ձերբակալություններ՝ Կիեւ Բեսարաբսկայա հրապարակում Լենինի հուշարձանի տապալումից հետո: Այս մասին հայտարարել է «ՈւԴԱՐ» խմբակցության պատգամավոր Վալերի Կարպունցովը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը ձերբակալում են նրանց, ովքեր պարզապես կանգնած են ու իրենց բացասական կարծքին են արտահայտում Լենինի ու Ստալինի կառավարման ժամանակների մասին:
Պատգամավորն ընդգծել է, որ հուշարձանը տապալելու ժամանակ ոստիկանությունը չի միջամտել ու առհասարակ հեռացել է դեպքի վայրից: Նրա խոսքով՝ ոստիկանությունն այդ ժամանակ եղել է Շչորսի հուշարձանի մոտ:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Լենինի հուշարձանը տապալել ու ոչնչացրել են Եվրոմայդանի մասնակիցները: Ոստիկանությունն այդ գործողությունները որակել է զանգվածային անկարգություններ ու քրեական գործ է հարուցել:





























