ԱՄՆ կառավարությունն արգելափակել է թուրքական անօդաչու թռչող սարքի համար անհրաժեշտ պահեստամասերի արտահանումը:
Karayel ԱԹՍ-ն, որը մշակել է Vestel ընկերությունը, ծրագրում էին զինել ամերիկյան արտադրության սարքավորումներով:
Վաշինգթոնի կողմից արգելված պահեստամասերի թվում են սրահի տեսախցիկները ու լազերային նպատակացույցը, որոնք մշակվել են ամերիկյան WestCAM Solutions ընկերության կողմից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Բացի պահեստամասերից, ԱՄՆ-ն մերժել է Թուրքիային նաեւ Predaror ԱԹՍ-ները մատակարարելու հարցում: Այս որոշումը որոշ վերլուծաբաններ կապում են նրա հետ, որ Թուրքիան վերջերս ընտրել էր չինական ընկերությունը՝ իր ՀՀՊ համակարգը վերազինելու:





























