Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում ռումբ են նետել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարչական շենքի վրա:
Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 4 անհայտ անձինք կուսակցության շենքի վրա 2 ինքնաշեն պայթուցիկ սարք են նետել, որոնք պայթել են կուսակցության շենքի մոտ գտնվող խանութի մոտ:
Տեղեկատվության համաձայն՝ հարձակման ժամանակ կուսակցության շենքում ոչ ոք չի եղել: Պայթյունների հետեւանքով կոտրվել են խանութի ապակիները, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Sabah-ը:





























