Երեւանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 1 շենքի մոտ, դեկտեմբերի 8-ին, ժամը 10.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























