Վրաերթի հետեւանքով քաղաքացի Վ. Դ.-ին առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. նոյեմբերի 12-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա Ա. Դ.-ն իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Վ. Դ.-ին` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:

Նախաքննությունը շարունակվում է: